Էդեն Ազարը չի կարծում, որ իր կարիերան «Ռեալում» ավարտված է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը չի կարծում, որ իր կարիերան «Սանտյագո Բեռնաբեուում» ավարտված է։ Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, բելգիացին վերջին օրերին շատ քրտնաջան մարզվում է և մարզչական շտաբին տպավորում է իր մարզավիճակով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ազարը Բելգիայի հավաքականում կարիերան ավարտել է մի պատճառով։ Ֆուտբոլիստը մտադիր է իր ողջ ժամանակը տրամադրել «արքայական ակումբի» հիմնական մաս ներխուժելուն՝ չնայած Վինիսիուսի հետ խելահեղ մրցակցությանը։

Այս մրցաշրջանում Ազարն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում։