«Լիվերպուլը» ցանկանում է կիսապաշտպան ձեռք բերել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսահատված է հունվարին նոր կիսապաշտպան ձեռք բերելու հարցում: Ինչպես հայտնում է Football Insider-ը, գերմանացին ամեն օր զանգահարում է ղեկավարությանը և հարցնում, թե ինչպես են գործերը ընթանում նոր կիսապաշտպանի որոնման հետ կապված:

Այժմ ակումբի թիրախում Էնցո Ֆերնանդեսն է Լիսաբոնի «Բենֆիկայից»: Ֆուտբոլիստի պայմանագրում ազատման կետ կա, որը կազմում է 120 միլիոն եվրո։ Մերսիսայդցիները կարող են հուսահատ քայլի գնալ և ձմռանը փրկագնել արգենտինացուն։

«Լիվերպուլը» նախկինում նույնպես շահագրգռված էր Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջուդ Բելինգհեմի նկատմամբ, սակայն հունվարին անգլիացուն ձեռք բերելը գրեթե անհնարին կլինի։