Տոնի Կրոսը մեղադրվել է Կատարում կայացած ԱԱ-2022-ում Գերմանիայի հավաքականի անհաջողության մեջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով ԱԱ-2022-ի առաջ ավարտեց իր միջազգային կարիերան, մեղադրվել է Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի անհաջողության մեջ։

Լրագրող Քրիստինա Կուբերոն պատմել է, որ Բունդեսթիմում իրեն ամենաշատը հիասթափեցրել է «սերուցքայինների» 32-ամյա կիսապաշտպանը, թեև ընդհանրապես չի մասնակցել մրցաշարին։

«Ես գիտեի, որ ինչ-որ մեկն ինձ կմեղադրի անհաջողության համար»,-գրել է Կրոսը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Գերմանիան ձախողվեց ԱԱ-2022-ում՝ չկարողանալով հաղթահարել խմբային փուլը։