«Բարսելոնան» որոշել է բաժանվել 20-ամյա հարձակվող Անսու Ֆատիից։ Todofichajes-ի փոխանցմամբ՝ ակումբը արդեն որոշել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի չափը։
Կատալոնական գրանդի ղեկավարությունը ցանկանում է Ֆատիի վաճառքից ստանալ մոտ 60 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի «Յուվենտուսը»։
Ֆատին «Բարսելոնայի» ակադեմիայի շրջանավարտ է։ Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: