Հարձակվողներ Կիլիան Մբապպեն և Նեյմարը վերադարձել են ՊՍԺ-ի հետ մարզումներին։
Դեկտեմբերի 23-ին երկու ֆուտբոլիստներն էլ ներգրավված էին ընդհանուր խմբում, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
Կատարում կայացած ԱԱ-2022-ում մասնակցած ֆուտբոլիստները մի քանի օր լրացուցիչ արձակուրդ են ստացել։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը Նեյմարի հետ դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլում, իսկ Ֆրանսիան Մբապպեի հետ եզրափակիչում պարտվեց Արգենտինայի հավաքականին։