Անգլիայի հավաքականի հարձակվող Ջուդ Բելինգհեմն իր կարիերան առաջնահերթություն է դարձրել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 19-ամյա ֆուտբոլիստը հակված է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Աղբյուրն ընդգծում է, որ Բելինգհեմը պատրաստ է հրաժարվել «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» առաջարկներից՝ «քաղաքայինների» ճամբար տեղափոխվելու համար։
Ջուդը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Դորտմունդյան թիմի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 112 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիացու պայմանագիրը «իշամեղուների» հետ ավարտվում է 2025 թվականին։