Ժոաո Ֆելիշը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ 23-ամյա ֆուտբոլիստին հավակնում են ԱՊԼ-ի միանգամից մի քանի ակումբներ, հայտնում է Daily Mirror-ը:

Իսպանական ակումբը պատրաստ է նույնիսկ մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով բաց թողնել ֆուտբոլիստին, սակայն այս դեպքում ցանկանում է փոխհատուցում ստանալ 8 միլիոն ֆունտի չափով։

Նշենք, որ Ֆելիշը Մադրիդում է 2019 թվականից։ Այնուհետև իսպանացիները ֆուտբոլիստի համար «Բենֆիկային» վճարեցին 127 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում «Ատլետիկոյի» կազմում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։