«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
«Կարող եմ ասել, որ իսկապես երջանիկ եմ «Թոթենհեմում», լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ։
Մենք ամեն օր խոսում ենք և ամեն իրավիճակում փորձում գտնել լավագույն լուծումը։
Սակայն այժմ նոր պայմանագրի մասին խոսելու ժամանակը չէ։
Մենք վեց ամիս ունենք իրավիճակին նայելու և հետո որոշում կայացնելու համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Կոնտեի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։