«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին անկեղծացել է

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խոսել է կատալոնացիների հիմնական կազմում առաջին մարզման մասին։

«Երբ ինձ կանչեցին մարզվելու առաջին թիմի հետ, անմիջապես զանգահարեցի հորս։ Կարծում եմ, որ դա իմ կյանքում միակ դեպքն էր, երբ նա չէր պատասխանում իմ զանգերին, և նա միշտ պատասխանում է ինձ: Ուստի ես մոտեցա մորս, ով անմիջապես հասկացավ ամեն ինչ, երբ լսեց իմ լացը և սկսեց բղավել։

Հետո երբ մտա հանդերձարան ու տեսա Սուարեսին, Մեսսիին ու մնացած բոլորին, աչքերիս չէի հավատում։ Ես լուռ նստեցի։ Սկզբում կարծում էի, որ միայն այս անգամ է, քանի որ հաճախ է պատահել, որ թիմակիցները միայն մեկ անգամ են մարզվել հիմնական թիմի հետ, որից հետո նորից չեն հրավիրվել։

Բայց հաջորդ օրը ինձ խնդրեցին վերադառնալ։ Երեք մարզումներից հետո ես պատրաստվում էի տուն գնալ, և պատվիրակ Կառլոս Նավալն ինձ ասաց. Ես ընդհանրապես չէի սպասում, որ կմասնակցեմ այս խաղին, բայց հետո տեսա իմ անունը հանդերձարանի կողքի ցուցակում»,- մեջբերում է Mundo Deportivo-ն։