Ժոան Լապորտա. «Լիոնել Մեսսիին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լիոնել Մեսսիին անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստ։

«Իհարկե, ես կցանկանայի, որ նա մի օր վերադառնա: Այժմ նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, ունի պայմանագիր։ Լիոնելը նոր է դարձել աշխարհի չեմպիոն։ 

Մենք շատ ուրախ ենք նրա համար։ Չեմ ուզում ակնկալիքներ ստեղծել, որոնք մեծ դժվարություններ կառաջացնեն։ Մեզ համար Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Goal-ը։