Կիլիան Մբապպեն ներողություն է խնդրել Ֆլորենտինո Պերեսից

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից այս տարի տեղի ունեցածի համար։ Հաղորդում է լրագրող Չիրո Լոպեսը։

Հիշեցնենք, որ անցած ամառ 24-ամյա հարձակվողը մոտ էր իսպանական ակումբ տեղափոխվելուն, սակայն վերջին պահին որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Մբապպեն իր թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացի հարձակվողին գնահատում է 160 միլիոն եվրո: