Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը մտադիր է հեռանալ «Բարսելոնայից» ամռանը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը: 34-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը ՄԼՍ-ի «Ինտեր Մայամի» ակումբն է:
Միաժամանակ «Բարսելոնան» պատրաստ է Սերխիո Բուսկետսին նոր պայմանագիր առաջարկել, ինչի մասին իր էջերում պատմում է Relevo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրի մասին կարելի է խոսել ևս մեկ մրցաշրջանով, կամ վեց ամսով։
Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 696 պաշտոնական հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը խփել է 18 գոլ և դարձել է 42 արդյունավետ փոխանցման հեղինակ: