Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը կհեռանա ազգային թիմից, հայտնում է Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Լեհ մասնագետը պաշտոնապես կհեռանա դեկտեմբերի 31-ին, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը:
Չեսլավ Միխնևիչը Լեհաստանի հավաքականը գլխավորել էր այս տարվա հունվարին:
Հիշեցնենք, որ լեհերը Կատարում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին (1-3):