Պրեմիեր Lիգայի մի շարք ակումբներ հետաքրքրված են «Սելթիկի» հարձակվող Լիել Աբադայով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբները ցանկանում են հունվարին պայմանագիր կնքել 21-ամյա իսրայելացու հետ, մինչդեռ շոտլանդական թիմը մտադիր է նրան պահել թիմում՝ բոլոր հնարավոր միջոցներով։
Աբադան «Սելթիկում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։