Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ թիմի հարձակվողը կհեռանա

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան մոտ է թիմից հեռանալուն։

«Ճիշտ է, Կունյան հեռանալու շեմին է: Նա գրեթե պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը 50 միլիոն եվրոյով կտեղափոխվի անգլիական «Վուլվերհեմփթոն»:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մաթեուս Կունյան «Աթլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: