Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակը 30-ամյա Ալաբային տրվել է 9-րդ անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։
Անցած մրցաշրջանում Ալաբան Մադրիդի «Ռեալի» կազմում հաղթել է Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայում։