Էրիկ տեն Հագ. «Ես միշտ ասում եմ, որ բավարարվածությունը ծույլ է դարձնում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքների մասին:

«Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ես միշտ ասում եմ, որ բավարարվածությունը ծույլ է դարձնում։ Եթե ​​չափից դուրս գոհ լինեք ինքներդ ձեզնից և թիմից, ապա չեք կարողանա պահպանել բարձր չափանիշներ: Մենք պետք է ձգտենք անընդհատ զարգանալ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը: