Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա (լուսանկար)

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ, հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան:

Հաղորդվում է, որ 37-ամյա հարձակվողը բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռոնալդուն և «Ալ-Նասրը» կստորագրեն 2,5 տարվա պայմանագիր, իսկ պորտուգալացին 200 միլիոն եվրո աշխատավարձով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: