Պաշտոնական. Մեքսիկայի հավաքականի ավագն ավարտեց միջազգային կարիերան

Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան, Մեքսիկայի ազգային հավաքականի ավագ Անդրես Գուարդադոն ավարտեց միջազգային կարիերան, հաղորդում է AS-ը:

36-ամյա ֆուտբոլիստը որոշման մասին արդեն հայտնել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յոն դե Լուիզին:

Գուարդադոն Մեքսիկայի հավաքականում ելույթ է ունենում 2005 թվականից: Ազգային թիմի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 5 աշխարհի առաջնությունների, երեք անգամ հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ը (2011, 2015, 2019) և դարձել Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալակիր (2007):