Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում և Եվրոպա լիգայում հաղթելու հնարավորությունների մասին:
«Մենք ցանկանում ենք այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճել։ Մենք ամռանը հսկայական աշխատանք կատարեցինք տրանսֆերային շուկայում, այդ իսկ պատճառով ցանկանում ենք տիտղոսներ նվաճել», – Չավիի խոսքերը մեջբերում է MD-ն։
Նշենք, որ «Բարսելոնան» 14 տուրերից հետո վաստակած 37 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Եվրոպա լիգայում կատալոնական ակումբը հայտնվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը չհաղթահարելուց հետո: Փլեյ-օֆֆում Չավիի թիմի մրցակիցն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ