Մադրիդի «Ռեալը» մտածում է ամռանը թիմի պաշտպանին վաճառելու մասին

Ֆերլան Մենդիի պայմանագրային իրավիճակը ստիպում է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը մտածել հաջորդ ամառ պաշտպանին վաճառելու մասին։ Ըստ Marca-ի՝ այս ելքը բավականին հավանական է։

«Սերուցքայինները» դեռ վստահ չեն, որ պետք է երկարաձգեն համագործակցությունը ֆրանսիացու հետ, քանի որ ակումբն ամբողջությամբ գոհ չէ վերջին տարիներին նրա առաջընթացից։ 27-ամյա Մենդիի համաձայնագիրը «արքայական ակումբի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, ուստի ղեկավարությունը մտածում է ֆուտբոլիստին վաճառել հաջորդ ամառ, որպեսզի հետագայում չկորցնի պոտենցիալ եկամուտների մեծ մասը։

Մենդին «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից, երբ թիմ տեղափոխվեց ֆրանսիական «Լիոնից»։