Լուիս Էնրիկեն կարող է աշխատանքի անցնել Անգլիայում

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է աշխատանքի անցնել Անգլիայում։ Այս մասին հայտնում է The Sun-ն։

Աղբյուրի համաձայն, 52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է իսպանացուն առաջարկել 3 տարվա պայմանագիր:

Նշվում է նաև, որ Լոնդոնյան ակումբը պատրաստ է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ վճարել մասնագետին։

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեին ցանկանում է թիմ հրավիրել նաև Մադրիդի «Ատլետիկոն»: