Անդրես Ինյեստան չի բացառել, որ կարող է դառնալ Չավիի օգնականը «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական թիմ վերադառնալու մասին՝ որպես մարզիչ։

«Կարո՞ղ եմ վերադառնալ և դառնալ Չավիի օգնականը: Չեմ կարծում, որ դա անհնար է, բայց շատ դժվար կլինի որոշ նրբերանգների պատճառով, այդ թվում՝ ժամանակի:

Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» նորից հաղթի։ Բայց ես հույս ունեմ, որ մի օր կարող եմ վերադառնալ ինչ-որ դիրքի»,- ասել է Ինյեստան Sport-ին տված հարցազրույցում։

Այս պահին Ինյեստան խաղում է Ճապոնիայում՝ «Վիսել Կոբեի» կազմում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունվարի 31-ին։

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ