«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել թիմի ֆուտբոլիստին

Բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին նոր պայմանագիր է կնքել իր ներկայիս ակումբի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ։ Այս մասին հաղորդվում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականը։

21-ամյա հարավամերիկացին «զինագործների» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Մարտինելիի գործող պայմանագիրն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։

Այս մրցաշրջանում Գաբրիելը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: