Մադրիդի «Ռեալը» գրեթե վստահ է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված խորվաթի ապագայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ավելի վաղ կիսապաշտպանը հասկացրել էր, որ ցանկանում է Եվրո-2024-ին խաղալ Խորվաթիայի հավաքականում։
Սա նշանակում է, որ գոնե մինչ այս նա մտադիր չէ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։