Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան 2022 թվականի գարնանը կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, եզրային հարձակվողը, ով այդ ժամանակ ՊՍԺ-ից հեռանալուց հետո գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում, իր ծառայություններն է առաջարկել իսպանական գրանդին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հավանություն է տվել այս տրանսֆերին, սակայն ղեկավարությունը չի աջակցել մենտորի որոշմանը։ Ակումբը չէր ցանկանում պայմանագիր կնքել 34-ամյա ֆուտբոլիստի հետ նրա տարիքի պատճառով։