Անդրես Ինյեստան այցելել է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան ներկա է գտնվել թիմի մարզմանը, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ինյեստան զրուցել է նաև թիմի գլխավոր մարզիչ և Իսպանիայի հավաքականի նախկին թիմակից Չավիի հետ։

Նշենք, որ 38-ամյա Անդրես Ինյեստան դեռ չի ավարտել իր ֆուտբոլային կարիերան։ Իսպանացին այժմ խաղում է Ճապոնիայում՝ «Վիսել Կոբեի» կազմում: