«Արսենալը» փոխարինող է գտել Գաբրիել Ժեզուսին

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է GOAL-ը։

Գերմանացիները, ըստ աղբյուրի, «զինագործներից» խաղացողի տրանսֆերի համար կպահանջեն 10,5 միլիոն ֆունտից մի փոքր պակաս գումար։ Այս գումարը պայմանավորված է նրանով, որ Թուրամի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ում «Արսենալի» գլխավոր հարձակվող Գաբրիել Ժեզուսը ծնկի վնասվածք էր ստացել, և այժմ «զինագործները» փոխարինման կարիք ունեն: Միկել Արտետայի կարծիքով՝ Թուրամը դրա համար կատարյալ թեկնածուն է։