Ժորժինյոն խոսել է իր ապագայի մասին

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն թողել է իր ապագայի վերաբերյալ հարցի պատասխանը:

30-ամյա իտալացու պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Բարսելոնան» և «Յուվենտուսը», ցանկանում են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել:

Հանրությանը զարմացրել է Ժորժինյոյի արձագանքը «Չելսիի» հետ ավարտվող պայմանագրի երկարաձգման մասին հարցին. «Նորմալ է խոսել այդ մասին»,- ասել է Եվրոպայի չեմպիոնը, որից հետո ծիծաղել է և ավարտել հարցազրույցը՝ հավելելով. «Դուք ասացիք, որ վերջին հարցը վերջինն էր, այնպես որ ցտեսություն»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։