Բրազիլական «Բաիա» ակումբը համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ երիտասարդ հարձակվող Կայկիի վարձակալության շուրջ:
Ինչպես հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 19-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և շատ մոտ ապագայում կմիանա նոր թիմին։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում Կայկին երկու հանդիպում անցկացրեց, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չնկավ։