Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Անդրեյ Յեշչենկոն պատմել է, թե ում է համարում Կատարում ընթացող աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը։ Նրա կարծիքով՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արժանիորեն ստացավ մրցանակը։
«Մեսսին լավագույն խաղացողն է։ Մբապպեն նույնպես կարող է հավակնել այս տիտղոսին: Դժվար է այստեղ կոնկրետ ընտրել, մեկը երեք գոլ խփեց եզրափակիչում, իսկ մյուսը նվաճեց տիտղոսը: Բայց հաջորդ Աշխարհի առաջնությունը լինելու է Մբապպեի համար»,- Անդրեյի խոսքերն է փոխանցում Չեմպիոնշիփը։