Պաշտոնական. Կարիմ Բենզեման լքեց Ֆրանսիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։

«Ես ջանքեր եմ գործադրել ու սխալներ գործել, որպեսզի դառնամ այն մարդը, որն այսօր կամ, և հպարտանում եմ դրանով։

Ես գրել եմ իմ պատմությունը և մեր պատմությունն ավարտվում է»,- սոցցանցերում գրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Կատարում ավարտված աշխարհի առաջնության նախաշեմին Բենզեման կոնֆլիկտ է ունեցել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։

«Ռեալի» ավագը 2007 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 97 հանդիպում և դարձել 37 գոլի հեղինակ։