Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե համաձայնի երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Daily Star-ը։
«Յունայթեդի» վերջին առաջարկը նոր պայմանագրի կնքման վերաբերյալ եղել է Ռեշֆորդի աշխատավարձը շաբաթական 300.000 ֆունտ դարձնելը, սակայն հարձակվողը մերժել է:
Այժմ «կարմիր սատանաները» պատրաստ են բարելավել իրենց առաջարկը՝ խոստանալով 400 հազար ֆունտ վճարել Ռեշֆորդին:
Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո դա 25-ամյա անգլիացուն կդարձնի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Այս մրցաշրջանում հարձակվողը մանկունիանցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: