«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Շվեյցարիայի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերի ծառայություններով։
Ինչպես հայտնում է TeamTalk-ը, անգլիական ակումբը բանակցություններ է վարել 34-ամյա դարպասապահի հետ։
«Մանչեսթեր Յունայթեդը» հավակնում է գնել Զոմերին ազատ գործակալի կարգավիճակով 2023 թվականի ամռանը: Նրան դիտարկում են որպես Դավիդ դե Խեային փոխարինող։
Շվեյցարացի դարպասապահը Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս 2014 թվականից։
Այս մրցաշրջանում Զոմմերը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 14 գնդակ։