ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Արգենտինային։ Հաջորդ օրը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նա շրջում է աշխարհի առաջնության կողքով մրցանակաբաշխության ժամանակ:
«Մենք կվերադառնանք», Մբապպեն գրել է այս խոսքերով։
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում Կիլիան Մբապպեն դարձավ երեք խփած գոլի հեղինակ։ Ֆրանսիացին դարձավ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։