ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Իգոր Եգորովը բարձր է գնահատել մրցավարական թիմի աշխատանքը ԱԱ-2022-ի եզրափակչում, որտեղ Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային:
«Ինձ համար Մարչինյակը երեկ շատ պարկեշտ դատեց հանդիպումը: Չնայած վերջերս նա ոչ մի մեծ բան չէր դատում, բայց կարծում եմ, որ նա լիովին գլուխ հանեց այս խաղից։
Հանդիսատեսները վայելեցին խաղը, որին մրցավարը չխանգարեց, բայց թույլ չտվեց, որ կրքերը բորբոքվեն։ Ես բարձր եմ գնահատել նրա աշխատանքը», – Եգորովի խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն։