Կարլո Անչելոտին խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ այս կերպ «կապտանռնագույնների» ավագ Լիոնել Մեսսին նվաճեց բոլոր հնարավոր գավաթները ազգային հավաքականի կազմում։

«Ռոնալդուի և Մեսսիի միջև մրցակցությունը դրդել է այս խաղացողներին պահպանել բարձր մակարդակը: Ի վերջո, Լիոնելը հաղթեց աշխարհի առաջնությունը, իսկ Կրիշտիանուն՝ ոչ։

Այնուամենայնիվ, Ռոնալդուն զարմանալի կարիերա ունեցավ, հատկապես «Ռեալում», – մարզչի խոսքերը մեջբերում է Madrdi Xtra-ը։