«Ինտերը» որոշում է կայացրել Էդին Ջեկոյի ապագայի հետ կապված

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը չի բացառում հարձակվող Էդին Ջեկոյի հետ պայմանագրի երկարաձգումը։ Չնայած թիմի ցանկությանը հաջորդ ամառ Գլադբախի «Բորուսիայից» անվճար ձեռք բերել Մարկուս Թյուրամին, լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, «ներաձուրիները» պատրաստ են Ջեկոյին պահել թիմում, եթե բոսնիացին համաձայնի աշխատավարձի կրճատմանը մինչև երեք միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Ռոմայի» նախկին հարձակվողը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ինտերում»: Ֆուտբոլիստը Սիմոնե Ինձագիի թիմին միացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն Ա Սերիայում դարձել է 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: