«Նապոլին» ցանկանում է շուտով երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Կիմ Մին Ջեի հետ։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ նեապոլցիները պատրաստ են նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել կորեացու հետ։
Հիշեցնենք, որ «Նապոլիի» հետ Կիմ Մին Ջեի գործող պայմանագրի համաձայն՝ հաջորդ ամառ պաշտպանը կակտիվացնի 50 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման չափը։ Պայմանագրում այս կետը հանելու համար նեապոլցիները ցանկանում են վերաբանակցել կորեացու հետ պայմանագրի շուրջ։