Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Սթիվ Մարլեն SE-ի հարցազրույցում գնահատել է Արգենտինայի դեմ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը:
«Եթե նայեք եզրափակիչի արդյունքներին, ապա Ֆրանսիան անընդհատ հետ էր մնում և միայն պաշտպանվում էր։
Մեսսին այս տիտղոսով իր անունը գրել է պատմության մեջ, իսկ եզրափակչում հեթ-տրիկի հեղինակ դարձած Մբապպեն դարձել է նրա արժանի հետնորդը։ Այս եզրափակիչը կմնա ամենագեղեցիկներից մեկը ժամանակակից ֆուտբոլում»,- ասել է Մարլեն SE-ին: