World Cup 2022. Կարիմ Բենզեման կարող է ավարտել միջազգային կարիերան

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, ով այս տարի արժանացել է «Ոսկե գնդակին», կարող է ավարտել կարիերան ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում են AS-ը։

Աղբյուրի համաձայն, այս որոշման պատճառ կարող է լինել գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ ունեցած կոնֆլիկտը։ Այդ պատճառով Կարիմը մերժել է նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ գալ Կատար՝ աջակցելու թիմին։

Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Արգենտինային։ Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին հարավամերիկացիները՝ 4:2։