Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության մասին։
Մարզուհին իր սոցիալական ցանցերում հրապարակել է 35-ամյա արգենտինացու լուսանկարը ԱԱ-ի գավաթով և գրել․ «Բանավեճն ավարտված է»։
Մեսսին Կատարում կայացած ԱԱ-ում Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Եզրափակիչ խաղում հարավամերիկացիները 11 մետրանոց հարվածաշարում 4:2 հաշվով հաղթել են Ֆրանսիային։