World Cup 2022. «Բարսելոնան» շնորհավորել է Լիոնել Մեսսիին Մունդիալում հաղթելու կապակցությամբ

«Բարսելոնան» շնորհավորել է թիմի նախկին լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիին՝ Կատարում ավարտված 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Արգենտինայի հավաքականի հարձակվողը մրցաշարի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային (3:3, 11 մետրանոցներով՝ 4:2):

«Բարսելոնան» լուսանկարչական կոլաժ է հրապարակել աշխարհի առաջնության գավաթի պատկերով և Մեսսիի երկու լուսանկար՝ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով և կատալոնացիների մարզաշապիկով։

«Լիոնել Անդրես Մեսսին աշխարհի չեմպիոն է». – ասվում է հրապարակման մեջ։

Пост «Барселоны» в честь Месси после финала ЧМ-2022.