«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով, նույնիսկ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին չի կարողացել պահել կիսապաշտպանին։ Բուսկետսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Դեկտեմբերի 16-ին ֆուտբոլիստը հայտարարեց Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 16 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։