«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն պատասխանել է միլանյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին.
«Եկեք միայն ասենք, որ ուզում եմ խաղալ մինչև հունիս, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Այլևս ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է 36-ամյա Ջեկոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն Ռոմայի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։