Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերանդեսը հայտարարել է, որ ներկա չի լինի Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին:
«Ինչպես միլիոնավոր հայրենակիցներս, աշխարհի առաջնության եզրափակիչը կվայելեմ տանը՝ ժողովրդիս հետ: Խաղադաշտում կլինեն մեր լավագույն ֆուտբոլիստները, տրիբունաներում՝ լավագույն երկրպագուները»,- գրել է նախագահը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Կատար և «Լուսաիլ» ստադիոնից կհետևի խաղին:
Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: