«Միլանի» պաշտպանը հավատում է, որ թիմը կրկին կդառնա Ա սերիայի չեմպիոն

Իտալական «Միլանի» պաշտպան Ալեքսիս Սալեմայքերսը կարծում է, որ իր թիմը կարող է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն։ Այժմ, «Միլանը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

«Մենք հավատում ենք, պետք է հավատանք. Ամեն հաջորդ հանդիպումը պետք է վերապրենք որպես եզրափակիչ։ Իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կլինի»,- Սայեմայքերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ա Սերիայի 16-րդ  տուրի խաղում «Միլանը» հունվարի 4-ին կմրցի «Սալերնիտանայի» հետ: