Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է ամռանը պայմանագիր կնքել Պորտուգալիայի հավաքականի հետ։

Ինչպես նշում է The Telegraph-ը, կողմերի միջեւ համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2024 թվականի ամառը։

Մոուրինյոյի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ավելի վաղ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ֆերնանդու Սանտուշի հեռանալու մասին։