Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան և ավագ Սերխիո Բուսկետսը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ կատալոնական թիմից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Բուսկետսը ցանկանում է կարիերան շարունակել MLS-ում, իսկ նրա համար ամենահավանական տարբերակը Մայամիի «Ինտերն» է։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո Բուսկետսը հայտարարեց ազգային հավաքականում իր միջազգային կարիերան ավարտելու մասին։

Բուսկետսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։