«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
Սակայն, չնայած բազմաթիվ ասեկոսեներին, Բուսկետսը պատրաստ է լսել «Բարսելոնայի» ղեկավարության առաջարկը նոր պայմանագրի վերաբերյալ, հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը։
Կիսապաշտպանը կարող է կա՛մ նոր պայմանագիր կնքել կատալոնական գրանդի հետ, կա՛մ տեղափոխվել «Ինտեր Մայամի», որի ներկայացուցիչների հետ արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ։
Սերխիո Բուսկետսն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: